ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ <<ԲԱԴՄԻՆԹՈՆԸ ԵՎ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ>>
Փետրվարի 14-17-ը Կազանում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության շրջանակներում Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան Ռուսաստանի բադմինթոնի ազգային ֆեդերացիայի հետ համատեղ անցկացրեց միջազգային սեմինար՝ <<Տեսողության խանգարման դեմ պայքարի ձևերը բադմինթոնի վարժությունների միջոցով>> վերնագրով: Սեմինարը նախաձեռնել էր ՌԲԱՖ-ի նախագահ Սերգեյ Շախրայը:
Սեմինարին մասնակցեցին բադմինթոնի մարզիչներ, սպորտային մասնագետներ, բժիշկ-ակնաբույժներ Բրազիլիայից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Բոլոր մասնակիցները միաձայն կարևորեցին բադմինթոնով զբաղվելու անհրաժեշտությունը տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար: ԲՀՖ-ի անդամ Դևիդ Կաբելլոն հատուկ ընդգծեց, որ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, երբ շատերի տեսողությունը վատանում է համակարգիչների, հեռախոսների և այլ էլեկտրոնային համակարգերի պատճառով, բադմինթոնն ապացուցում է, որ այն ոչ միայն սպորտաձև է, այլ նաև դեղ՝ ապագայի դեղ, տեսության լավացման համար: |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |