logo

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՆՉԵՎ 15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Կազանում տղամարդկանց և կանանց թիմային առաջնությանը զուգահեռ այսօր մեկնարկեց մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Մրցաշարին Հայաստանը ներկայացրեցին մեր երկու բադմինթոնիստուհիները՝ Սվետլանա Բոյաջյանը և Գայանե Մամաջանյանը: Ցավոք, մեր երկու մարզիկներն էլ չկարողացան հաղթահարել 1/32-րդ փուլը: Սակայն պետք է նշել, որ երկուսն էլ արժանի կերպով հանդես եկան և դիտարժան խաղ ցուցադրեցին:
Միա Կասակ (Էստոնիա) - Սվետլանա Բոյաջյան (Հայաստան)
21 - 16
21 - 17
Քլոե Լի (Նիդերլանդներ) – Գայանե Մամաջանյան (Հայաստան)
21 - 19
21 – 14
Զուգախաղում մեր աղջիկները մրցեցին Իսպանիայի թիմի հետ: Խաղն ավարտվեց
իսպանացիների հաղթանակով՝ 21-6, 22-24, 21-8:
Նշենք, որ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ:
Մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://bwf.tournamentsoftware.com/sport/matches.aspx?id=0C644792-CF27-44B4-9524-7A738F5931F9 :

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան