Միաժամանակ տաքարյուն ու մարտավարական. Բադմինթոնը Օլիմպիական չեմպիոն Կարոլինա Մարինի աչքերով
Իսպանացի Կարոլինա Մարինը բադմինթոնի կանանց մենախաղում լավագույններից մեկն է. նրան հաջողվել է հաղթել և՛ աշխարհի առաջնությունում, և՛ Օլիմպիական խաղերում։ Անցած տարի նրան հաջողվեց նաև պահպանել Եվրոպայում լավագույնի տիտղոսը։ Ձեզ ենք ներկայացնում <<Badminton Magazine>>-ի բացառիկ հարցազրույցը Եվրոպայի գործող չեմպիոնի հետ։
- Բադմինթոնը տվել է ինձ ամեն ինչ, այն իմ կյանքն է։ Ես մանկուց տասնյակ ժամեր տրամադրել եմ մարզվելուն և ամեն ինչ տվել սպորտին, բայց այն ինձ ևս շատ բան է տվել։
- Սկսել եմ մարզվել երբ դեռ փոքր էի։ Առաջին անգամ իմ լավագույն ընկերուհու` Լաուրայի հետ եմ գնացել մարզման, և հենց այդ անգամ բադմինթոնն ինձ գրավել է։ Ռակետը տարբերվում էր իմ իմացած բոլոր ռակետներից ու ես խորապես ազդված էի փետրագնդակից։ Մի քանի օր անց ես ասացի ծնողներիս, որ ուզում եմ զբաղվել բադմինթոնով և նրանք ինձ թույլ տվեցին։
- Բոլորը կարծում են, որ լավագույն պահն այն է, երբ դու խաղահրապարակում խաղում ես մրցաշարի ժամանակ։ Բայց դրա հետևում կան բազմաթիվ մարզումներ, ծանր աշխատանքի շատ ժամեր։ Ես սովորաբար մարզվում եմ օրական 6-8 ժամ, այնպես որ, եթե քեզ սա դուր չի գալիս, ուրեմն այս սպորտը քեզ համար չէ։
- Իմ մեծագույն շարժառիթը սերն է դեպի բադմինթոնը։ Ես երջանիկ եմ, քանի որ անում եմ այն, ինչ սիրում եմ։ Կարծում եմ, որ եթե չսիրեի բադմինթոնը, ապա չէի կարողանա հասնել նման բարձունքների։
- Սկզբից տնից հեռու լինելը շատ բարդ էր, քանի որ ես 14 տարեկանից ապրել եմ այլ քաղաքներում։ Հիմա արդեն նորմալ է, սովորել եմ շատ ճանապարհորդելուն։ Երբ մի քանի ազատ օր եմ ունենում, գնում եմ տուն (Հուելվա) և աշխատում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս ու ընկերներիս հետ` հանգստանալով ու ոչնչի մասին չմտածելով։ Դա կարող է պատահել տարին երկու կամ երեք անգամ, բայց ես փորձում եմ այն ամբողջովին վայելել։
- Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել իմ երկրի լավագույն բադմինթոնիստը։ Անասելի երջանկություն է հաղթել այն, ինչ ես հաղթել եմ, բայց ինձ համար ավելի ուրախալի է, որ իմ հաղթանակները նպաստում են սպորտի զարգացմանն Իսպանիայում։
- Բադմինթոնն աննկարագրելի սպորտ է. այն տաքարյուն է, բայց միաժամանակ մարտավարական, պահանջում է լինել տեխնիկապես շատ զարգացած։ Իմ կարծիքով` այն ամենակատարյալ սպորտաձևերից մեկն է։
- Իմ լավագույն արդյունքն Օլիմպիական ոսկե մեդալն է։ Ես ու իմ թիմը այնքան երջանիկ էինք, որ մեր աշխատանքը տվեց իր արդյունքը։ Մինչև հիմա ես չեմ գիտակցում, թե ինչ եմ արել, կարծում եմ` տարիներ են հարկավոր այն ամբողջովին գիտակցելու համար։ Սիրում եմ հաղթանակից հետո վերլուծել խաղը` դա կատարելագործվելու լավագույն եղանակներից մեկն է։
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |