ԿԱԶԱՆԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՆԵՐԻՆ
Թաթարստանի մայրաքաղաք Կազանի Gymnastics Centre մարզապալատում, ուր անցկացվել է նաև բադմինթոնի 2016թ Եվրոպայի առաջնությունը, փետրվարի 13-18-ը ընթանալու է մեծահասակների բադմինթոնի 2018 թ. Եվրոպայի թիմային առաջնությունը: Ինչպես հայտնում են Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, Հայաստանն այս ստուգատեսին տղամարդկանց և կանանց ՀՀ հավաքականներ չի ներկայացնելու:
Այս նույն ժամկետներում` փետրվարի 16-18-ը Կազանում զուգահեռաբար ընթանալու է նաև մինչև 15 տարեկանների Եվրոպայի անհատական առաջնությունը: Այստեղ մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ Հայաստանը կներկայացնեն 2 բադմինթոնիստուհիները` Գայանե Մամաջանյանն ու Սվետլանա Բոյաջյանը:
Իսկ ահա մեծահասակների բադմինթոնի Եվրոպայի անհատական առաջնությունը կայանալու է ապրիլի 24-29-ը Իսպանիայի Հուելվա քաղաքում:
Այս ստուգատեսին մասնակցելուն հավակնում է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից Դանիայի Հոլբեկ քաղաքում մարզաձևի եվրոպական համադաշնության Centre of Excellence մարզումային ճամբարում քառամյա ծրագրով վարպետությունը կատարեգործող բադմինթոնի կանանց մենախաղի ՀՀ՝ 8-ակի, զուգախաղի՝ 7-ակի չեմպիոնուհի, 21-ամյա Լիլիթ Պողոսյանը: Ունեցած համեմատաբար բարձր վարկանիշի շնորհիվ Լիլիթը մեծ պատվի է արժանացել, ու իրավունք էր ստացել մասնակցելու կանանց 2016թ և 2017թ Եվրոպայի անհատական առաջնություններին: Իսկ հանդես կգա արդյո՞ք նա նաև 2018թ Եվրոպայի անհատական առաջնությանը՝ կպարզվի այս ամսվա վերջին, երբ Բադմինթոնի եվրոպական համադաշնությունը հրապարկի կանանց Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական կազմը: Հավելենք, որ Լիլիթ Պողոսյանը Բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի` BWF-ի կանանց մենախաղի դասակարգման ցուցակում այժմ զբաղեցնում է 392-րդ, իսկ եվրոպական դասակարգման աղյուսակում` 196-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |