Հրաչյա Պողոսյան. Տարվա արդյունքները գոհացնում են
2017 թվականին բադմինտոնում Հայաստանի գրանցած արդյունքները գոհացնում են ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մարզիչ Հրաչյա Պողոսյանին: Հայ բադմինտոնիստները մասնակցել են մի քանի միջազգային մրցաշարերի եւ կարողացել են մեդալ նվաճել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հրաչյա Պողոսյանն ամփոփել է անցած տարին:
«Իսրայելի միջազգային մրցաշարում արծաթե ու բրոնզե մեդալ ունեցանք աղջիկների զուգախաղից եւ խառը զուգախաղից: Այս տարի Ինդոնեզիայում մասնակցել ենք նաեւ պատանիների աշխարհի առաջնությանը: Մինչ այդ մրցավայրում ուսումնամարզական հավաք ենք ունեցել, որտեղ երեխաները շատ բան են սովորել տեղի պրոֆեսիոնալ մարզիչներից:
Մեզ համար շատ ուրախալի են Լիլիթ Պողոսյանի հաջողությունները: Նա այժմ մարզվում եւ խաղում է Դանիայում: Լիլիթը բադմինտոնի Եվրոպայի կոնֆեդերացիայի «Centre of Excellence» ծրագրի անդամ է: Նա նաեւ պայմանագիր ունի դանիական ակումբի հետ եւ բավականին հաջող է հանդես գալիս»,- ասաց Հրաչյա Պողոսյանը:
Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀԱՕԿ-ի կայքում՝
http://armnoc.am/arm/news/2726/hrachya-poxosyan-tarva-ardyunqnery-gohacnum-en.html
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |