Շվեդիայի բաց առաջնություն. 2018-ի առաջին մրցաշարը
Մեկնել Շվեդիա մրցաշարի մասնակցելու համար, այն էր, ինչին ես իսկապես շատ վաղուց էի սպասում: Ես զգում էի, որ այն որոշակի առումով բարդ է լինելու, քանի որ…
…առաջին մրցաշարն էր, որին ես գնում էի գնացքով:
Մեկ այլ երկիր հասնելու համար պահանջվեց ընդամենը 2 ժամ, ինչը մի քիչ տարօրինակ է, քանի որ Հայաստան վերադառնալիս՝ ամենակարճ եղանակով, տևում է 5 ժամ… ինքնաթիռով:
Երկրորդ մրցաշարն էր, որին ես մասնակցում էի Centre of Excellence տեղափոխվելուց հետո
Ես հույս ունեի, որ ավելի լավ հանդես կգամ, քան նախկինում՝ մինչև Դանիա տեղափոխվելս: Ես շատ բան էի սովորել այս 5 ամիսների ընթացքում և հույս ունեի, որ այս մրցաշարում կկարողանամ ներդնել ողջ կարողություններս:
Առաջին միջազգային մրցաշարն էր <<Centre of Excellence-ի>> մարզչի և թիմի հետ
Թիմ ունենալու զգացողությունը մեծ խթան է: Մեկ այլ մոտիվացնող հանգամանք է խաղից առաջ երաժշտություն լսելը: Այն զգացողությունը, որ դու թիմի մի մասն ես, միասին անցկացրած բոլոր մարզումները վերհիշելը լրացուցիչ ուժ է տալիս առավելագույնս լավ հանդես գալու: Եվ իհարկե, այն գիտակցումը, որ մեր մարզիչն իմ թիկունքում նստած է և օգնում է՝ լավագույն նվերն էր, որ կարող էի ստանալ:
Առաջին մրցաշարը Կավասակիի հետ
Այժմ, երբ վերնաշապիկիս մեջքին երեք գծեր կան, ես պիտի շատ ավելի պատասխանատու լինեմ: Ազգանունը, երկիրը և հովանավորը… այս ամենն ինձ տալիս են հավելյալ վստահություն դաշտ դուրս գալիս:
Ընդհանուր առմամբ, Շվեդիայի բաց առաջնությունը հաջողված մրցաշար էր ինձ համար. ես կարողացա տեսնել, թե ինչ կարող եմ ես այս պահին և դեռ ինչեր կարող եմ սովորել մինչև մյուս մրցաշարը…
Պատմությունը շարունակվում է…
Լիլիթ Պողոսյան
Թարգմանությունը՝ Մարի Մանուկյանի |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |