logo

Աշխարհի պատանեկան առաջնություն 2016 թ.

2016 թ. ն ոյեմբերի 2-6 – ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում տեղի ունեցավ բադմինթոնի աշխարհի պատանեկան մինչև 19 տարեկանների թիմային առաջնությունը: Տարվա գլխավոր այս ստուգատեսին մարզիչ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացրին Արման Վարդանյանը, Գոռ Գրիգորյանը, Մարիետա Նիկոյանը և Մանե Ստեփանյանը:

Հայաստանը Չինաստանի ու Կանադայի հետ ընդգրկվել էր A1 խմբում: Մեր բադմինթոնիստները պարտվեցին երկու թիմերին: Քանի որ այս առաջնությունում որոշվում են բոլոր տեղերը, մեր բադմինթոնիստները շարունակեցին պայքարը A3 խմբում, որտեղ զիջեցին շոտլանդացիներին: 41-48-րդ տեղերի պայքարում Ռումինիայի ու Հարավային Աֆրիկայի թիմերին 3-0 հաշվով պարտվելուց հետո մերոնք 3-1 հաշվով զիջեցին նաև Կոստա Ռիկայի հավաքականին: Միակ հաղթանակը թիմին պարգևեց Մարիետա Նիկոյանը: Այսպիսով, Հայաստանի պատանեկան Մ19 հավաքականը աշխարհում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը:


Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան