ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային փառատոն 2016 թ.
2016 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում անցկացվեց ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային 4-րդ փառատոնը, որի ծրագրում ընդգրված է նաև բադմինթոնը: Մասնակցեցին Հայաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի թիմերը: Որպես հյուրընկալող քաղաք՝ Կրասնոդարի բադմինթոնի թիմը նույնպես ներգրավված էր առաջնությունում:
Հայաստանը մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ ներկայացրին Արման Վարդանյանը, Էրիկ Կրբաշյանը, Մանե Ստեփանյանը, Գայանե Մամաջանյանը և Սվետա Բոյաջյանը: Թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց 3-րդ տեղը:
Անհատական պայքարում Մանե Ստեփանյանը գրավեց 2-րդ տեղը: Նա, ընկերակցելով Գայանե Մամաջանյանին, զուգախաղերում գրավեց 1-ին տեղը: Տղաների մենախաղերում Էրիկ Կրբաշյանը գրավեց 3-րդ տեղը:
|