logo

Բուլղարիայի միջազգային մրցաշար 2016 թ.

2016 թ. օգոստոսի 15-18-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվեց Eurasia Bulgarian Inernational անվանումը կրող մրցաշարը: Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանի հրավերով Հայաստանի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը մասնակցեց այս մրցաշարին: Կանանց մենախաղերում նա պայքարը սկսեց որակավորման փուլից:

Պողոսյանը նախ 22:24, 21:12, 23:21 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցչուհի Անաստասիա Պրոզորովայի նկատմամբ: Այնուհետև 21:7, 23:21 հաշվով կարողացավ հաղթել անգլիացի Ռոզմարի Ալենին՝ հաղթահարելով որակավորման փուլի արգելքը: 1/32 փուլում Պողոսյանը 17:21, 14:21 հաշվով պարտվեց շվեյցարացի Այլա Հուսերին:

Կանանց զուգախաղերում Լիլիթ Պողոսյանը ընկերակցեց Սերբիայի չեմպիոնուհի Միլիցա Սիմիչին: Նոր կազմավորված երկյակի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ալինա Դավլետովա-Օլգա Ռոգովա զույգն էր: Վերջիններս 27:25, 21:16 հաշվով պարտության մատնեցին Պողոսյան-Սիմիչ զույգին:

Այս մրցաշարի արդյունքում Պողոսյանը վաստակած վարկանիշային բարձր միավորների շնորհիվ աշխարհի կանանց մենախաղերի վարկանիշային աղյուսակում բարելավեց իր դիրքերը՝ 525-րդ տեղից բարձրանալով 371-րդ տեղը: Սա Պողոսյանի գրանցած լավագույն ցուցանիշն է մինչ օրս:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան