logo

2016 թ. տարածաշրջանային ծրագիր Վրաստանում

2016 թ. հուլիսի 3-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բադմինթոնի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ ու աջակցությամբ կազմակերպվող <Տարածաշրջանային ծրագրի> շրջանակներում անցկացվեց ուսումնամարզական հավաք: Մասնակցեց մինչև 13 և 15 տարեկան 21 խաղացող՝ վեց խաղացող Հայաստանից, վեց խաղացող Հունաստանից, ինը խաղացող Վրաստանից, և մեկական մարզիչ յուրաքանչյուր երկրից:

Մարզումների ծրագիրը ներառում էր տեխնիկական և տակտիկական հմտությունների զարգացում, վիդեո դասեր և ֆիզիկական պատրաստություն: Այս ամենին հնարավոր եղավ հասնել միասնական թիմային մարզումների միջոցով, որի շնորհիվ էլ երեք երկրների ներկայացուցիչները՝ և՛ խաղացողները, և՛ մարզիչները փորձի փոխանակման միջոցով կարողացան հասնել իրենց առջև դրած նպատակներին:

Ուսումնամարզական հավաքը մասնակիցներին նաև հնարավորություն տվեց այցելելու Թբիլիսիի պատմական ու մշակութային վայրերը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան