2016 թ. Եվրոպայի առաջնություն
Ապրիլի 26 – ից մայիսի 1 – ը Ֆրանսիայի Լա Ղոշ Սուղ Յոն քաղաքում անցկացվեց Եվրոպայի առաջնությունը: Երկու տարին մեկ անցկացվող այս ստուգատեսը 25-րդն էր Եվրոպայի բադմինթոնի պատմության մեջ (առաջինը՝ 1968 թ., Արևմտյան Գերմանիա): Հայաստանը վերջին անգամ 14 տարի առաջ՝ 2002 թ.-ին էր մասնակիցներ ունեցել (Հայկ Միսակյան և Աննա Նազարյան) Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը:
14 տարվա դադարից հետո Հայաստանի չեմպիոնուհի 20-ամյա Լիլիթ Պողոսյանը անհրաժեշտ վարկանիշ ունենալու շնորհիվ ընդգրկվեց 2016 թ. Եվրոպայի առաջնության մասնակիցների թվում (N45): Մինչ մրցավայր մեկնելը, Լիլիթ Պողոսյանը, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Փարիզում Ֆրանսիայի բադմինթոնի ակումբային առաջնությանը մասնակցող Racing Club de France բադմինթոնի ակումբի հետ համատեղ մարզումներ ունեցավ:
Մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ՝ Լիլիթ Պողոսյանը Եվրոպայի առաջնությանը հանդես եկավ միայն կանանց մենախաղերում և 46 մարզուհիների թվում պայքարն սկսեց 1/64-րդ փուլից: Այստեղ նրա մրցակիցն էր վարկանիշով առավել բարձր 34-ամյա լատվիացի Կրիստին Սեֆերեն: Վերջինս համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 167-րդ տեղը: Մեր մարզուհին նույն ցուցակում 577-րդն է:
Չնայած վարկանիշային աղյուսակում առկա ակնհայտ տարբերությանը՝ Պողոսյանը կարողացավ հավասար խաղ ցուցադրել, ինչի շնորհիվ 21:18 հաշվով հաղթանակ տոնեց առաջին սեթում: Սակայն 2-րդ ու 3-րդ սեթերում Սեֆերեն առավել ուժեղ գտնվեց և 13:21, 13:21 հաշվով առավելության հասավ Պողոսյանի նկատմամբ: Մեր մարզուհին դուրս մնաց հետագա պայքարից, իսկ Սեֆերեն 1/32-րդ փուլում 21:10, 21:4 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Մալթայի ներկայացուցչուհու նկատմամբ: Միայն 1/16-րդ փուլում իսպանացի Բեատրիզ Կորալեսը սահմանափակեց լատվիացու հաղթարշավը:
Հայաստանի բադմինթոնի
ֆեդերացիա
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |