ՀՀ մեծահասակների 2015թ. առաջնություն
Հոկտեմբերի 5-8–ը Երևանում կայացավ բադմինթոնի ՀՀ մեծահասակների 2015 թ. առաջնությունը, որին մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Իջևանի, Վանաձորի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները:
Կանանց մենախաղերում առաջին տեղը գրավեց Լիլիթ Պողոսյանը(Երևան)՝ 2-0 հաշվով առավելության հասնելով Քնարիկ Մարգարյանի(Երևան) նկատմամբ: Երրորդ տեղը գրավեց Մարիետա Նիկոյանը (Երևան):
Տղամարդկանց մենախաղերում առաջին տեղը գրավեց Զավեն Մնացականյանը: 2-րդ տեղը գրավեց Վարդան Կիրակոսյանը, 3-րդ տեղը՝ Էրիկ Գրիգորյանը: Երեք մարզիկներն էլ ներկայացնում են Երևանը:
Կանանց զուգախաղերում Լիլիթ Պողոսյան(Երևան)-Գոհար Մանուսարյան(Վանաձոր) զույգը, 2-1 հաշվով առավելության հասնելով Քնարիկ Մարգարյան(Երևան)-Էմիլյա Փայտյան(Իջևան) զույգի նկատմամբ, գրավեց առաջին տեղը: 3-րդ տեղը գրավեց Երևանը ներկայացնող Մանե Ստեփանյան-Գայանե Մամաջանյան զույգը:
Տղամարդկանց զուգախաղերում առաջին տեղը բաժին հասավ Զավեն Մնացականյան(Երևան) – Հովնան Խաչատրյան (Գյումրի) զույգին: Երկրորդ տեղը գրավեց Վարդան Կիրակոսյան-Արման Վարդանյան զույգը: Երրորդ տեղը Գրիգորյան Էրիկ-Գրիգորյան Գոռ զույգինն էր:
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |