logo

ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային փառատոն

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում կայացավ ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային փառատոնը, որի ծրագրում ընդգրկված է նաև բադմինթոնը: Հայաստանի մինչև 15 տարեկանների բադմինթոնի հավաքականը մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ նույնպես մասնակցեց փառատոնին: Նշենք, որ մեր հավաքականը արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է դպրոցականների փառատոնին: Մասնավորապես, 2013 թ. Քնարիկ Մարգարյանը գրավել է 3-րդ տեղը, 2014 թ. թիմային պայքարում մեր հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ Քնարիկ Մարգարյանը կրկնել է 2013թ. արդյունքը՝ կրկին բրոնզե մեդալ:

2015 թ. ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային փառատոնին մեր հավաքանը 8 երկրների պայքարում գրավեց 3-րդ տեղը: Իսկ Քնարիկ Մարգարյանը արդեն երրորդ անգամ մենախաղերում նվաճեց բրոնզե մեդալը: Նա, ընկերակցելով Մանե Ստեփանյանին, նաև աղջիկների զուգախաղերում գրավեց 3-րդ տեղը: Տղաների զուգախաղերում Վարդան Կիրակոսյան-Արման Վարդանյան զույգը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:



 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան