Բուլղարիայի միջազգային մրցաշար 2015թ.
2015 թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ Babolat Bulgarian International Challenge անվանումը կրող բադմինթոնի մրցաշարը, որին հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացրին Լիլիթ Պողոսյանը և Մարիետա Նիկոյանը:
Երկու մարզուհիներն էլ պայքարը սկսեցին որակավորման փուլից: Մարիետա Նիկոյանը 21-15, 21-16 հաշվով զիջեց Հունաստանի ներկայացուցչուհի Պոլուվիա Ցիկային և դուրս մնաց հետագա պայքարից: Լիլիթ Պողոսյանը առաջին խաղում 21-7,21-6 հաշվով պարտության մատնեց բուլղարուհի Տանյա Պետկովային: Այնուհետև 22-20, 21-11 հաշվով հաղթանակ տոնեց Հունաստանի ներկայացուցչուհի Իրինի Տենտայի նկատմամբ: Հաղթահարելով որակավորման փուլի արգելքը՝ մեր մարզուհին 1/16 փուլ մտնելու համար պայքարում 21-11, 21-19 հաշվով զիջեց Ռումինիան ներկայացնող Սոնյա Օլարիուին:
Զուգախաղերում Լ. Պողոսյան-Մ. Նիկոյան զույգը 21-5, 21-6 հաշվով պարտություն կրեց թուրք Օզգե Բայրակ-Նեսլիհան Յիգիթ զույգից:
Նկարները՝ badmintonfoto.net-ից
|