logo

Բադմինթոնի նախընտրական մրցաշար

Ապրիլի 27-29-ը կայացավ համահայկական ամառային 6-րդ խաղերի բադմինթոնի նախընտրական մրցաշարը, որին մասնակցեցին Երևան քաղաքի մարզիկ-մարզուհիները:

Տղաների մենախաղերում 1-ին տեղը զբաղեցրեց Զավեն Մնացականյանը, ով 2-0 հաշվով պարտության մատնեց Վարդան Կիրակոսյանին: Արման Վարդանյանը, հաղթելով Էրիկ Գրիգորյանին, զբաղեցրեց 3-րդ տեղը:

Աղջիկների մենախաղերում 1-ին տեղը Լիլիթ Պողոսյանինն էր, ով եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց Քնարիկ Մարգարյանին: 3-րդ տեղի համար պայքարում Մարիետա Նիկոյանը 2-1 հաշվով հաղթանակ տոնեց Անահիտ Մանուկյանի նկատմամբ:

Տղաների զուգախաղերում իրեն հավասարը չուներ Զավեն Մնացականյան-Էրիկ Գրիգորյան երկյակը: 2-րդ տեղը զբաղեցրեց Արման Վարդանյան-Վարդան Կիրակոսյան, 3-րդ տեղում՝ Միքայել Բաբայան-Գևորգ Մովսիսյան երկյակը:

Աղջիկների զուգախաղերում Լիլիթ Պողոսյան-Մարիետա Նիկոյան զույգը 2-1 հաշվով պարտության մատնեց Քնարիկ Մարգարյան-Անահիտ Մանուկյան զույգին: 3-րդ տեղը զբաղեցրեց Մանե Ստեփանյան-Գայանե Մամաջանյան երկյակը:

Մրցաշարի արդյունքների հիման վրա կազմավորվեց Երևանի հավաքական թիմը: 16 տղաներ ու 8 աղջիկներ կմասնակցեն համահայկական ամառային 6-րդ խաղերին, որը տեղի կունենա օգոստոսի 2-7-ը:





 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան