Հայաստանի պատանեկան առաջնությունում
Մայիսի 6-8-ը կայացավ Հայաստանի պատանեկան առաջնությունը: Տղաների մենախաղերում Հայաստանի չեմպիոն դարձավ Զավեն Մնացականյանը, ով 2-0 հաշվով առավելության հասավ Վարդան Կիրակոսյանի նկատմամբ: 3-րդ տեղը բաժին հասավ Արման Վարդանյանին, ով հաղթեց Գյումրիի ներկայացուցիչ Հովնան Խաչատրյանին:
Աղջիկների մենախաղերում առաջին տեղը գրավեց Լիլիթ Պողոսյանը, ով եզրափակչում 2-0 հաշվով առավելության հասավ Քնարիկ Մարգարյանի նկատմամբ: 3-րդ տեղի համար մղվող պայքարում Մարիետա Նիկոյանը 2-1 հաշվով հաղթեց Անահիտ Մանուկյանին:
Տղաների զուգախաղերի եզրափակչում Վարդան Կիրակոսյան-Միքայել Բաբայան երկյակը առավելության հասավ Զավեն Մնացականյան-Արման Վարդանյան զույգի նկատմամբ: 3-րդ տեղը զբաղեցրեց Գոռ Գրիգորյան-Էրիկ Գրիգորյան զույգը:
Աղջիկների զուգախաղերում Լիլիթ Պողոսյան-Մարիետա Նիկոյան զույգը եզրափակչում առավելության հասավ Քնարիկ Մարգարյան-Անահիտ Մանուկյան զույգի նկատմամբ: 3-րդ տեղը համար պայքարում Հերմինե Ձավարյանը(Երևան) - Աննա Մանուչարյան(Իջևան) զույգը առավելության հասավ Մանե Ստեփանյան-Գայանե Մամաջանյան զույգի նկատմամբ:
|