Բադմինթոնի Հայաստանի առաջնությունում

Ավարտվեց Հայաստանի բադմինթոնի առաջնությունը: Հոկտեմբերի 13-15-ը կայացած այս միջոցառմանը մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Իջևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները:
Հետաքրքիր պայքար ծավալվեց աղջիկների մենախաղերի եզրափակչում: Հեռանկարային մարզուհի Քնարիկ Մարգարյանը, ով ԱՊՀ երկրների առաջնության բրոնզե մեդալակիրն է, համառ պայքարում ընդամենը մի քանի միավորի տարբերությամբ պարտություն կրեց Լիլիթ Պողոսյանից: Աղջիկների 3-րդ տեղի պայքարում Անահիտ Մանուկյանը հաղթանակ տոնեց Մարիետա Նիկոյանի նկատմամբ:
Աղջիկների զուգախաղերում չեմպիոն դարձավ Լ. Պողոսյան - Մ. Նիկոյան զույգը՝ հաղթելով Ք.Մարգարյան - Ա.Մանուկյան զույգին: 3-րդ տեղում Մանե Ստեփանյան - Գայանե Մամաջանյան զույգն էր:
Տղաների մենախաղերում չեմպիոն հռչակվեց Էդգար Նազարեթյանը՝ պարտության մատնելով Զավեն Մնացականյանին: 3-րդ տեղը գրավեց Վարդան Կիրակոսյանը:
Տղաների զուգախաղերում Էդգար Նազարեթյան - Արման Վարդանյան զույգը առավելության հասավ Զավեն Մնացականյան - Վարդան Կիրակոսյան զույգի նկատմամբ:
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |