Երկու մրցաշար Բուլղարիայում
Օգոստոսի 15-17-ը Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում կայացավ Բուլղարիայի Մ19 պատանեկան միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի միակ ներկայացուցչուհին գործող չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանն էր:
1/32-ում Լ.Պողոսյանը առավելության հասավ Հունաստանի ներկայացուցչուհի Պոլիվիա Ցիկայի նկատմամբ՝ 3-2 (10-11, 11-3, 7-11, 11-8, 11-7) հաշվով, սակայն 1/16-ում 11-8, 11-6, 11-9 հաշվով պարտություն կրեց ֆրանսիացի Յահել Հոյոքսից:
Այս մրցաշարին հաջորդեց մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրասիայի բաց առաջնությունը: Սա ավելի դժվար, բարձր մակարդակի մրցաշար է, քանի որ մասնակիցները հիմնականում փորձառու խաղացողներ են: Լ. Պողոսյանի մրցակիցն այստեղ Եվրոպայի բրոնզե մեդալակիր թուրք Օզգե Բայրակն էր: Հայ բադմինթոնիստուհին զիջեց մրցակցուհուն՝ 11-7, 11-6, 11-4 հաշվով:
Այնուամենայնիվ, այս 2 մրցաշարերի շնորհիվ բավականին մեծ առաջընթաց կա վարկանիշային աղյուսակներում: Մասնավորապես՝ Եվրոպայի պատանեկան վարկանիշային աղյուսակում Լ.Պողոսյանն այժմ զբաղեցնում է 53-րդ տեղը, մինչդեռ առաջ 79-րդն էր, պատանեկան համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 127-րդն է: Այդ մրցաշարերից առաջ Լ.Պողոսյանը 233-րդն էր, ինչն էլ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու արգելք հանդիսացավ: Մեծահասակների համաշխարհային աղյուսակում մեր բադմինթոնիստուհին զբաղեցնում է 502-րդ տեղը:
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |