logo

Մ13 տարեկանների հավաքականը Բուլղարիայում

2014 թ.-ի հուլիսի 3-7- ը Բուլղարիայի Օրյախովո քաղաքում կայացավ Բալկանյան երկրների Մ13 տարեկանների առաջնությունը (թիմային և անհատական): Հայաստանի Մ13 տարեկանների հավաքականը Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի և Բալկանյան երկրների բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, ինչպես նաև Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ հայազգի Բյուզանդ Կասաբյանի հրավերով մասնակցեց ամենամյա այս առաջնությանը, որն անցկացվում է ամեն տարի, տարբեր տարիքային խմբերում:
Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մայիսին` Հնդկաստանում կայացած ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում: Սա իրենց ուժերը փորձելու մեծ հնարավորություն էր մեր պատանի ու հեռանկարային մարզիկ-մարզուհիների համար, ովքեր միջազգային ասպարեզում հանդես գալու փորձ չունեն:

Թիմի կազմում ընդգրկված էր Արման Վարդանյանը, Գևորգ Մովսիսյանը, Լուսինե Բաբաջանյանը, Մանե Ստեփանյանը և Գայանե Մամաջանյանը (գլխավոր մարզիչ` Էլեոնորա Մեսրոպյան):

Մեր թիմը բավականին հաջող ելույթներ ունեցավ և հենց առաջին խաղում հաղթեց Մակեդոնիայի հավաքականին: Հաջորդ մրցակցին` Բուլղարիա 2 թիմին հաղթանակ բերեց միայն Մանե Ստեփանյանը: Ի վերջո Բալկանիադայում Հայաստանը գրավեց  7- րդ տեղը:

Բալկանիադայի ավարտից անմիջապես հետո մեր մարզիկ-մարզուհիներն ուղևորվեցին Պերվոմայ, որտեղ մասնակցեցին Բուլղարիայի, Հայաստանի և Վրաստանի թիմերի միջև անցկացվող ընկերական հանդիպումներին: Թիմային առաջնությունում Հայաստանը հաղթեց Վրաստանին, սակայն պարտվեց Բուլղարիային` գրավելով 2-րդ տեղը:

Այնուհետև մեր թիմն ուղևորվեց Հասկովո, որտեղ կրկին ընկերական հանդիպումներ անցկացվեցին տեղի բադմինթոնիստ-բադմինթոնիստուհիների հետ:

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան