Անցկացվեց Հայաստանի 2014 թ. պատանեկան առաջնությունը

Մայիսի 7 - 9- ը Երևանում կայացավ Հայաստանի 2014 թ. պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի ուժեղագույն բադմինթոնիստ - բադմինթոնիստուհիները:
Աղջիկների մենախաղերում իր չեմպիոնական տիտղոսների շարքը պահպանեց Լիլիթ Պողոսյանը` հաղթելով վերջերս Կազանում կայացած ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ փառատոնում բրոնզե մեդալակիր դարձած Քնարիկ Մարգարյանին: 3 - րդ տեղը գրավեց Մարիետա Նիկոյանը` հաղթելով Հերմինե Ձավարյանին:
Տղաների մենախաղերում առաջինը էդգար Նազարեթյանն էր, ով 3 սեթ հավասար պայքարում առավելության հասավ Զավեն Մնացականյանի նկատմամբ: 3-րդ տեղի համար պայքարում Համբարձում Մինասյանը հաղթանակ տոնեց Սերժ Առաքելյանի նկատմամբ:
Աղջիկների զուգախաղերում մրցակցությունից դուրս էր Լիլիթ Պողոսյան - Կարինե Մինասյան զույգը, որը եզրափակչում վստահ հաղթանակ տոնեց Մարիետա Նիկոյան - Հերմինե Ձավարյան զույգի դեմ: 3-րդ տեղում Քնարիկ Մարգարյան - Անահիտ Մանուկյան զույգն էր:
Տղաների զուգախաղերում Էդգար Նազարեթյան - Սերժ Առաքելյան զույգը հաղթեց Զավեն Մնացականյան - Վարդան Կիրակոսյան զույգին: 3-րդ տեղը Համբարձում Մինասյան - Արման Վարդանյան երկյակինն էր, ովքեր հաղթանակ տոնեցին Սարգիս Խուդավերդյան (Իջևան) - Հովնան Խաչատրյան (Գյումրի) զույգի դեմ:
Տես լուսանկարները /1-ին խումբ/ ... >>>
Տես լուսանկարները /2-րդ խումբ/ ... >>>
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|