logo

Եվրոպայի անհատական առաջնությունում

2014 թ. մարտի 19-23- ը Թուրքիայի Անկարա քաղաքում անցկացվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների բադմինթոնի անհատական առաջնությունը: Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացրին Զավեն Մնացականյանը և Հայաստանի փոխչեմպիոնուհի Լիլիթ Մինասյանը` մարզիչ Հայկ Միսակյանի գլխավորությամբ: Քանի որ մեր մասնակիցները վարկանիշային ցուցակում չէին ընդգկված, վիճակահանությամբ նրանց շատ դժվարին և բարդ մրցակիցներ բաժին հասան:

Աղջիկների մենախաղի նախնական ՝ 1/128-րդ Լիլիթ Մինասյանի մրցակիցն էր Բելգիայի պատվիրակ Մարի Դեմերեյը: Որոշակի դիմադրությունից հետո միայն Մինասյանը մրցակցին զիջեց՝ 10:21,15:21 հաշվով: Պատանիների մենախաղի պայքարին մասնակցող Զավեն Մնացականյանին նույն փուլում շատ ավելի լուրջ մրցակից էր բաժին հասել՝ այնտեղ Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոնի տիտղոսին արժանացած Դանիայի ընտրանու ներկայացուցիչ Միքել Էնջոյը: Զավենի դիմադրելու բոլոր ճիգերն ապարդյուն անցան, և նա պարտվեց 7:21, 5:21հաշվով : Խառը զուգախաղերի 1/64-րդ փուլում Մինասյան-Մնացականյան զույգի մրցակիցը Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիրներ դարձած Անգլիայի պատվիրակներ՝ Բեն Լան-Ջեյսիկա Պուգ երկյակն էր: Նշենք, որ անգլիական այս զույգը թիմային առաջնության եզրափակիչում անգամ իրենց դանիացի մրցակիցներին չէր զիջել: Նրանք Հայաստանի պատվիրակների հետ հանդիպմանը բացահայտ առավելություն ունեին ու հաղթեցին առանց մեծ դժվարության ՝ 21:4 , 21:4 հաշվով:

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան