Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնությունը
Փետրվարի 12 – 16 – ը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվեց բադմինթոնի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականի անդամներ Քնարիկ Մարգարյանը և Անահիտ Մանուկյանը` մարզիչ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ:
Առաջնությանը մասնակցում էր 30 երկիր, 64 տղա, 53 աղջիկ:
Հայաստանի հեռանկարային մարզուհի Քնարիկ Մարգարյանը առաջին հանդիպումն անցկացրեց Սլովենիայի ներկայացուցչուհի Անյա Կոմանի հետ և անզիջում պայքարում պարտվեց 21 – 14, 21 – 17 հաշվով, իսկ Անահիտ Մանուկյանը մրցեց Բուլղարիայի ներկայացուցչուհի Վենցիսլավա Սակաջիիսկայի հետ և կրկին պարտվեց` 21–14, 21–15 հաշվով:
Զուգախաղերում նրանց մրցակիցներն էին Թուրքիայի ներկայացուցիչները` Բերգիսու Էրջետին – Նազլիջան Ինջի զույգը: Մեր բադմինթոնիստուհիները պարտվեցին 21 – 6, 21 – 4 հաշվով:
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|