Իրանի միջազգային մրցաշար
Փետրվարի 13 - 16 - ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացավ 15.000 դոլլար մրցանակային հիմնադրամով Iran Fajr International Challenge 2014 մրցաշարը: Հայաստանը ներկայացնում էին Լիլիթ Պողոսյանը, Լիլիթ Մինասյանը, Մարիետա Նիկոյանը և Կարինե Մինասյանը: Թիմի գլխավոր մարզիչն էր Հայկ Միսակյանը:
Մեր բադմինթոնիստուհիներից միայն Լիլիթ Պողոսյանին հաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 17-ամյա Լիլիթը հաղթանակ տոնեց Թուրքիայի ներկայացուցչուհի 18-ամյա Այջան Կոչի նկատմամբ` 21-17, 21-16 հաշվով: Լիլիթի հաջորդ մրցակիցը կրկին Թուրքիայից էր` 21-ամյա Օզգե Բայրակը, ում զիջեց 21-13, 21-12 հաշվով:
Լիլիթ Մինասյանը անզիջում պայքարում պարտություն կրեց Իրանի ներկայացուցչուհի Ռահա Ռադավշարից:
Աղջիկների զուգախաղերում Լիլիթ Պողոսյանը և Լիլիթ Մինասյանը պարտություն կրեցին իրանցի Ֆեիզմանեշ Էլնազ-Սառա Կեյվան զույգից:
16-ամյա Մարիետա Նիկոյանը որակավորման փուլում 21-7, 21-5 հաշվով պարտություն կրեց Իրանցի 17-ամյա Պեգահ Կամրանիից:
Պարտությունից խուսափել չկարողացավ նաև Կարինե Մինասյանը, ով 21-6, 21-11 հաշվով զիջեց Իրաքի ներկայացուցչուհի Ինաս Խալիդ Ռաշիդին:
Միջազգային մրցումներում փորձ չունեցող Մարիետա Նիկոյան - Կարինե Մինասյանը երկյակն էլ պարտվեց թուրք Կուբրա Կարատաս-Այջան Կոչ զույգին:
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |