Բուլղարիա 2012
Հայաստանի բադմինթոնի հավաքականի մարզիկներ Գուրգեն Պողոսյանը, Գոռ Հակոբյանը և Լիլիթ Պողոսյանը, մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ, օգոստոսի 13–21–ը 2012 թ. հրավիրված էին Բուլղարիա` մասնակցելու ուսումնամարզական հավաքի` Սոֆիա քաղաքում, Բուլղարիայի բաց առաջնությանը` Պազարջիկ քաղաքում և Պերվոմայ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարին:
Սոֆիայի ուսումնամարզական հավաքը տեղի ունեցավ օգոստոսի 13-16-ը, որին մասնակցում էին Բուլղարիայի, Չեխիայի և Հայաստանի հավաքական թիմի անդամները:
Օգոստոսի 17-19-ը մեր մարզիկները մասնակցեցին Բուլղարիայի բաց առաջնությանը, որտեղ տղաների մենախաղերում Գուրգեն Պողոսյանը առաջին հանդիպմանը հաջողության հասավ Հունաստանի ներկայացուցիչ Պետրոս Տենտասի նկատմամբ` 21:14, 21:7 հաշվով: Երկրորդ հանդիպումը Բուլղարիայի ներկայացուցիչ Մարտին Չարդակովի հետ էր, ում Գուրգենը հաղթեց 21:12, 21:17 հաշվով: Ցավոք, նրան չհաջողվեց հասնել 1/8 եզրափակիչ` 21:14, 21:8 հաշվով պարտվելով հոլանդացի Վինսենտ Դե Վրիսին: Գոռ Հակոբյանը առաջին հանդիպմանը պարտվեց թուրք Ֆաթիխան Դիգիրմենցուն` 21:15, 21:15 հաշվով:
Աղջիկների մենախաղերում Լիլիթ Պողոսյանը Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆանի Ստոյեվայի հետ խաղում նույնպես պարտվեց` 21:5, 21:5 հաշվով:
Տղաների զուգախաղերում Գ. Պողոսյան -Գ. Հակոբյան զույգը պարտություն կրեց շոտլանդացի Ջոշ Նեյլ -Բեն Տորենս զույգից` 21:7, 21:14 հաշիվներով:
Խառը զուգախաղերում Լ. Պողոսյան -Գ. Հակոբյան զույգը առաջին խաղում հաղթեց բուլղարացի Ալեքս Պոպով-Ցվետելինա Նեշեվա զույգին: Հաջորդ հանդիպմանը նրանք պարտվեցին Ստեֆան Գարեվ -Գաբրիելա Ստոյեվա զույգին` 21:9, 21:8 հաշվով: Գուրգենը Ուելսը ներկայացնող Այմե Մորանի հետ հանդիպեցին թուրք Էնիս Սեսալան-Օզգե Օզեր զույգին և պարտվեցին 21:15, 21:14 հաշվով:
Օգոստոսի 20-21-ը Պերվոմայ քաղաքի միջազգային մրցաշարում մեր մարզիկներից երեքն էլ գրավեցին առաջին տեղը` իրենց տարիքային խմբերում:
Պերվոմայի քաղաքապետ Անգել Պապազովը Հայաստանի պատվիրակությանը մեծ ընդունելության արժանացրեց:
Այս բոլոր միջոցառումների հովանավորն էր Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ և Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Բյուզանդ Կասաբյանը:
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|