Անցկացվեց բադմինթոնի 2012թ. պատանեկան առաջնությունը
Մայիսի 8–11– ը 2012 թ. Երևան քաղաքի «Հրազդան» մարզադահլիճում անցկացվեց բադմինթոնի 2012թ. Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Իջևանի մարզադպրոցների մարզիկները` թվով 26 տղա և 41 աղջիկ:
Տղաների մենախաղերում 1–ին տեղը գրավեց Գուրգեն Պողոսյանը` 2–0 հաշվով հաղթելով Գոռ Հակոբյանին: 3–րդ տեղը` Էդգար Նազարեթյանը` 2–0 հաշվով հաղթելով Համբարձում Մինասյանին: Աղջիկների մենախաղերում 1–ին տեղը գրավեց Լիլիթ Պողոսյանը` 2–1 հաշվով հաղթելով Լիլիթ Մինասյանին: 3–րդ տեղը գրավեց Մելինե Քոչարյանը` 2–0 հաշվով հաղթելով Կարինե Մինասյանին: Տղաների զուգախաղերում 1–ին տեղը գրավեց Գուրգեն Պողոսյան–Սերժ Առաքելյան զույգը` 2–0 հաշվով հաղթելով Գոռ Հակոբյան–Գոռ Ստեփանյան զույգին: 3–րդ տեղը գրավեց Էդգար Նազարեթյան–Արայիկ Հունանյան զույգը` 2–1 հաշվով հաղթելով Համբարձում Մինասյան–Ոստան Պետրոսյան զույգին: Աղջիկների զուգախաղերում 1–ին տեղը գրավեց Լիլիթ Պողոսյան–Քնարիկ Մարգարյան զույգը` 2–1 հաշվով հաղթելով Լիլիթ Մինասյան–Կարինե Մինասյան զույգին: 3–րդ տեղը գրավեց Մելինե Քոչարյան–Մարիետա Նիկոյան զույգը` 2–0 հաշվով հաղթելով Եվգենիա Հարությունյան–Գայանե Ստեփանյան զույգին: Բոլոր մրցանակակիրները ներկայացնում են Երևանի քաղաքապետարանի Թենիսի և Բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցը (տնօրեն` Վ. Սարգսյան):
Օգոստոս ամսին հավաքական թիմը 3 տղա, 3 աղջիկ և գլխավոր մարզիչ Հայկ Միսակյանի գլխավորությամբ կմասնակցեն Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքին, որին մասնակցում են բալկանյան երկրները , այնուհետև կմասնակցեն Պազարջիկ քաղաքում անցկացվող պատանեկան միջազգային մրցաշարին:
Տես լուսանկարները... >>>
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|