Անցկացվեց 2011թ.-ի մանկապատանեկան առաջնությունը
Դեկտեմբերի 17–18–ը 2011թ. Երևան քաղաքի N: 155 միջնակարգ դպրոցում անցկացվեց Երևանի քաղաքապետարանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի 2011թ. առաջնությունը:
Առաջնությունը անց էր կացվում երկու տարիքային խմբերում շրջանաձև մրցակարգով` 1996–1999 թթ. ծնված և փոքր տարիքի պատանիների և աղջիկների միջև: 1996–1999թթ. ծնված պատանիների մենախաղերում 1-ին տեղը գրավեց Համբարձում Մինասյանը, 2-րդ տեղը` Զավեն Մնացականյանը, 3-րդ տեղը` Լևոն Առաքելյանը: Նույն տարիքային խմբում աղջիկների մենախաղերում 1-ին տեղը գրավեց Կարինե Մինասյանը, 2-րդ տեղը` Քնարիկ Մարգարյանը, 3-րդ տեղը` Մարիետա Նիկողոսյանը:
Տղաների 2000թ. ծնված և փոքր տարիքի տղաների մենախաղերում 1-ին տեղը գրավեց Էրիկ Գրիգորյանը, 2-րդ տեղը` Դավիթ Հովհաննիսյանը, 3-րդ տեղը` Հովհաննես Գաբրիելյանը: Նույն տարիքային խմբում աղջիկների մենախաղերում 1–ին տեղը գրավեց Մանե Ստեփանյանը, 2-րդ տեղը` Անի Մկրտչյանը, 3-րդ տեղը` Եվգենիա Հարությունյանը:
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան հավաստագրերով և նվերներով Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիայի նախագահի` Հրաչյա Պողոսյանի ու Թենիսի և Բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն` Վարդան Սարգսյանի կողմից:
|