logo

Ուսումնամարզական հավաք Բուլղարիայում

Հայաստանի բադմինթոնի ազգային հավաքական թիմի անդամներ Գուրգեն Պողոսյանը, Գոռ Հակոբյանը, Լիլիթ Պողոսյանը և Լիլիթ Մինասյանը գլխավոր մարզիչ Հայկ Միսակյանի գլխավորությամբ օգոստոսի 1-7-ը մասնակցեցին Բուլղարիայի Սոֆիա քաղաքի օլիմպիական մարզական կենտրոնում կազմակերպված Բալկանյան երկրների` Ռումինիա, Մակեդոնիա,  Սերբիա, Բուլղարիա ուսումնամարզական հավաքին: Հավաքը ֆինանսավորում էր Եվրոպայի բադմինթոնի միությունը: Հավաքին մասնակցեցին նաև Հայաստանի հավաքական թիմի թեկնածուներ Մարիամ Ղազարյանը, Գոռ Ստեփանյանը, Տարիել Զաքոյանը և նրանց մարզիչ` Էլեոնորա Մեսրոպյանը:
Հավաքը շատ կարևոր էր թիմի համար այնքանով, որ թիմը նախապատրաստվում է նոյեմբերի 19-27-ը Պորտուգալիայի Կարդաս Դա Ռեյնա քաղաքում անցկացվող բադմինթոնի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան