logo

Ռուսաստանյան դպրոցներում կլինեն լրացուցիչ պարապմունքներ բադմինթոնից
20.07.2011

Ռուսաստանյան դպրոցներում կլինեն լրացուցիչ պարապմունքներ բադմինթոնից: Չորեքշաբթի օրը համապատասխան համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը և Ռուսաստանի Բադմինթոնի Ֆեդերացիան:
Ըստ կրթության նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի, բադմինթոնը կարող է լինել ֆիզկուլտուրա առարկայի երրորդ մաս, որն արդեն ներդրվել է որոշ մարզերում, ինչպես նաև օգտագործվել որպես լրացուցիչ ընտրովի դասընթաց՝ «Որոշ շրջաններում մենք ունենք կազմակերպված երրորդ դաս ֆիզկուլտուրա առարկայից և շատ կարևոր է ինչ-որ օգտակար բանով լրացնել այդ երրորդ ժամ»:
«Մենք չենք կարող զարգացնել յուրաքանչյուր դպրոցում թանկ, տեխնիկապես բարդ պահանջելով սպորտաձև, որոնք պահանջում են մեծ ներդրումներ», - բացատրեց նախարարը: Ըստ այդմ նա նշեց, որ բադմինթոնի ուսուցումն ուղղակի «հեշտ ու էժան է կազմակերպել», բացի այդ, այդ դասընթացներին «կա տեղ բոլոր խմբերի համար, ինչպես սկսնակներին, այնպես էլ հաջողություններ ունեցողներին»:
Իր հերթին Ռուսաստանի Բադմինթոնի Ֆեդերացիայի Նախագահ Սերգեյ Շախրայը նշեց, որ այս մարզաձևը կնպաստի դպրոցականների մոտ «աչքի մկանների բնական մարզմանը», քանզի, ավելացրեց նա, «հայտնի է, որ բադմինթոնիստներն ակնոցներ չեն կրում»: Նա բերեց վիճակագրություն, համաձայն որի, դպրոց ընդունվող երեխաների 7%-ը, իսկ դպրոցն ավարտողների 30%-ը տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, դրա պատճառը երկար ժամանակ համակարգչի դիմաց ու հեռուստացույցի մոտ լինելն է և ցածր շարժունակությունը: Շախրայը վստահ է, որ բադմինթոնի լրացուցիչ դասերը հնարավորություն կտան այդ վիճակագրությունը փոխել դեպի լավը: ԻՏԱՌ – ՏԱՍՍ

Աղբյուր՝  http://www.gazeta.ru/news/sport/2011/07/20/n_1932269.shtml

Տես նաև՝ http://www.badm.ru/news/main/1516

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան